Օգոստոսի 11-ի գիշերը ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիեի շրջանում վեց մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Հրթիռային հարված է հասցվել նաև Կիևին։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել է Շևչենկոյի շրջանում գտնվող մանկական հիվանդանոցը, հրդեհ է բռնկվել պահեստում, իսկ մեկ մարդ վիրավորվել է։
Հաղորդվում է, նաև որ հարավային Միկոլաև քաղաքում, ըստ տեղի ռազմական վարչակազմի ղեկավարի, ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է 75-ամյա կին։







