11-08-2026 / 18:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մինչև դեկտեմբեր պետք է որոշի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցը. Գալուզին

2026/08/11 15:09
Հայաստան, Միջազգային, ՌԴ, Քաղաքականություն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշի համազգային հանրաքվե անցկացնելու հարցը՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Այս մասին նա ասել է «Tacc»-ին տված հարցազրույցում:

Գալուզինի խոսքով՝ եթե մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու հարցը չլուծվի, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները դա հաշվի կառնեն Հայաստանի նկատմամբ հետագա քայլերը որոշելիս։

Նա նշել է, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում Հայաստանին կոչ էր արվում հնարավորինս կարճ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Հայտարարությունում, սակայն, հանրաքվեի կոնկրետ ժամկետ չէր սահմանվել։

Հարցը կրկին քննարկվելու է դեկտեմբերին՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստում։ Այդ ժամանակ, ըստ Գալուզինի, պետք է ներկայացվի նաև զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, օգոստոսի 7-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանում նման հանրաքվեի անցկացումը հնարավոր չէ, քանի որ չկա այդ հանրաքվեի առարկան։
«Եկեք պատկերացնենք, հիմա մենք կազմակերպում ենք հանրաքվե և ասում ենք, որ հարկավոր է կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ինչպիսի՞ն կլինի մեր քաղաքացիների ռեակցիան. նրանք կհարցնեն՝ իսկ մենք ի՞նչ հեռանկարներ ունենք ԵՄ անդամ դառնալու, իսկ ո՞րն է մեր ճանապարհային քարտեզը և այլն։ Եվ շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք, և ոչ ոք չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Tags: ԵԱՏՄԵՄՀայաստան-Ռուսաստան հարաբերություններ
Նախորդ Լուրը

Թրամփ.Նեթանյահուի հետ հարաբերությունները «շատ լավ են»՝ չնայած Գազայի հարցում տարաձայնություններին

Հաջորդ Lուրը

Թրամփն Անկարայից գաղտնի է հեռացել՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով. WP

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որը վերացրել է մահապատիժը

11/08/2026
Անվտանգություն

Հութիների հարձակման հետևանքով Կարմիր ծովում բեռնանավի անձնակազմից երեք մարդ է զոհվել

11/08/2026
Միջազգային

Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ

11/08/2026
Հաջորդ Lուրը

Թրամփն Անկարայից գաղտնի է հեռացել՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով. WP

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որը վերացրել է մահապատիժը

11/08/2026

Հութիների հարձակման հետևանքով Կարմիր ծովում բեռնանավի անձնակազմից երեք մարդ է զոհվել

11/08/2026

Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ

11/08/2026

ԱՄԷ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնել

11/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)