11-08-2026 / 16:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփն Անկարայից գաղտնի է հեռացել՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով. WP

2026/08/11 15:14
ԱՄՆ, Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո այլ ռազմական ինքնաթիռով գաղտնի լքել է Թուրքիան, մինչդեռ Սպիտակ տունն ու նախագահի անվտանգության ծառայությունը տպավորություն են ստեղծել, թե նա գտնվում է «Air Force One» ինքնաթիռում։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ հրապարակման՝ անվտանգության նման միջոցառումների պատճառը Թեհրանի կողմից Թրամփի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ ստացված հետախուզական տվյալներն են եղել, որոնք ի հայտ են եկել տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական հարվածների ֆոնին։

Անկարայի օդանավակայանում տեսախցիկների առջև Թրամփը բարձրացել է նախագահական «Air Force One» հիմնական ինքնաթիռը, սակայն րոպեներ անց նա և նրա մի քանի օգնականները գաղտնի դուրս են եկել ինքնաթիռի հակառակ կողմում գտնվող դռնից։ Այնուհետև Թրամփը տեղափոխվել է ավելի փոքր՝ «Air Force C-32A» ռազմական ինքնաթիռ և դրանով մեկնել Մեծ Բրիտանիայի «Mildenhall» ռազմաբազա։ «Air Force One»-ում գտնվող լրագրողներին և Սպիտակ տան աշխատակիցներին հայտարարվել է, որ նրանք թռչում են նախագահի հետ, և հրահանգվել է ցած իջեցնել պատուհանների վարագույրները։ Մեծ Բրիտանիա հասնելուց հետո միայն Թրամփը կրկին աննկատ վերադարձել է հիմնական ինքնաթիռ, որտեղից էլ լրագրողները լուսանկարել են նրա իջնելը։

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չանգը չի հերքել գործողության մանրամասները՝ նշելով, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ թշնամիներ, որոնք նշանառության տակ են պահում նախագահին, և իրենք օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ այդ սպառնալիքներին դիմակայելու համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ Ռիչարդ Բլումենթալը դեպքն անվանել է աննախադեպ ու սարսափեցնող՝ պահանջելով հետաքննություն անցկացնել։ Ինքը՝ Թրամփը, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Իրանի կողմից սպառնալիքների մասին հարցին, կատակել է, թե ինքը միշտ էլ նրանց ցուցակում առաջինն է, սակայն եթե որևէ բան պատահի, լրագրողները նույնպես իր հետ են լինելու։

Tags: ԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Հայաստանը մինչև դեկտեմբեր պետք է որոշի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցը. Գալուզին

Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄԷ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնել

11/08/2026
ԱՄՆ

Թրամփ.Նեթանյահուի հետ հարաբերությունները «շատ լավ են»՝ չնայած Գազայի հարցում տարաձայնություններին

11/08/2026
ԱՄՆ

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Սիրիայից հեռացնել գաղտնի օբյեկտում հայտնաբերված միջուկային նյութը

11/08/2026
Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնել

11/08/2026

Թրամփն Անկարայից գաղտնի է հեռացել՝ Իրանի կողմից մահափորձի սպառնալիքի պատճառով. WP

11/08/2026

Հայաստանը մինչև դեկտեմբեր պետք է որոշի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցը. Գալուզին

11/08/2026

Թրամփ.Նեթանյահուի հետ հարաբերությունները «շատ լավ են»՝ չնայած Գազայի հարցում տարաձայնություններին

11/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)