27-09-2026 / 02:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աֆղանստանում շուրջ 2,4 միլիոն աղջիկ զրկված է միջնակարգ կրթությունից. UNESCO

2026/08/12 14:30
Հասարակություն, Միջազգային

2021 թվականին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո ավելի քան 2,4 միլիոն աղջիկ զրկված է միջնակարգ դպրոց հաճախելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փոխանցում է Deutsche Welle-ն:

Կազմակերպության տվյալներով՝ այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 200,000-ով, և եթե սահմանված արգելքը պահպանվի, ապա մինչև 2030 թվականը կրթությունից զրկված աղջիկների թիվը կարող է հասնել շուրջ 4 միլիոնի։

«Աֆղանստանը մնում է աշխարհում միակ երկիրը, որտեղ աղջիկներին և կանանց պաշտոնապես արգելված է ստանալ միջնակարգ և բարձրագույն կրթություն»-նշել է արտակարգ իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական ծրագրերի համակարգող Հոդա Ջաբերյանը:

Հիշեցնենք, որ «Թալիբանն» իշխանությունը զավթել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հեռանալուց հետո։ 2022 թվականի մարտին նրանք աղջիկներին արգելել են միջնակարգ դպրոց հաճախել, իսկ նույն թվականի դեկտեմբերին՝ նաև համալսարաններ։ Թեև թալիբները երկու սահմանափակումներն էլ որակել են որպես «ժամանակավոր», դրանք շարունակում են մնալ ուժի մեջ։

Կրթության ոլորտից բացի, Աֆղանստանում կանայք բախվում են աշխատանքի և ազատ տեղաշարժվելու իրավունքի լուրջ սահմանափակումների: Նրանց արգելված է նաև այցելել հանրային այգիներ, մարզասրահներ և գեղեցկության սրահներ։ ՄԱԿ-ը սահմանափակումների այս լայն համակարգը որակել է որպես «գենդերային ապարտեիդ»։

Tags: ԱֆղանստանԹալիբան
Նախորդ Լուրը

Ռուսաստանը և Վրաստանը փորձում են բարելավել հարաբերությունները․ ռուս պատգամավոր

Հաջորդ Lուրը

Թուրքիայում վերականգնվում է հայկական եկեղեցի

Այլ Լուրեր

Միջազգային

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026
ԱՄՆ

Թրամփը կողմ է արտահայտվել սպառազինության վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններին

26/09/2026
Մերձավոր Արևելք

Ֆրանսիան ռազմական օգնություն կուղարկի Սաուդյան Արաբիա

25/09/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում վերականգնվում է հայկական եկեղեցի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026

Իրաքը փորձում է ազատվել իրանական ավիաընկերությունների նկատմամբ ԱՄՆ արգելքից

26/09/2026

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)