Ամերիկյան «CNN» լրատվամիջոցին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գրեթե ամեն օր բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ փորձելով երկրի համար ապահովել ավելի շատ հակահրթիռներ և անհրաժեշտ այլ զինամթերք։
«Սա այն է, ինչի հետ ես ապրում եմ ամեն օր. 1%-ից մինչև 5%։ Երբեմն դա տևում է ամիսներ, միլիոնավոր հեռախոսազանգեր։ Ես փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների հետ։ Ես անում եմ այնպիսի բաներ, որոնցով նույնիսկ չեմ կարող կիսվել։ Դա չի նշանակում, որ դա անօրինական է։ Բայց ես չեմ կարող դրա մասին խոսել», – նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցի 5% հակահրթիռներ, ապա երկիրը կարող է հաղաթահարել ձմեռը, իսկ եթե տրամադրի 10%, ապա «կոչնչացնեն ռուսական բոլոր բալիստիկ հրթիները»: «Ես ունեմ 1%»,-հավելել է Զելենսկին:
Նա նաև հայտնել է, որ դեռևս կասկածներ կան, թե ինչպես կիրականացվի Ուկրաինայում «Patriot» հակահրթիռներ արտադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը։ «Սա մեծ մարտահրավեր է ինձ համար, ամենամեծ մարտահրավերներից մեկը, որի հետ ես բախվել եմ այս պատերազմի հենց սկզբից ի վեր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։








