Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ 30 հազար դոլարին համարժեք պարգև կտրամադրեն ամերիկացի զինծառայողին սպանելու կամ գերեվարելու համար։ Եթե գործողությունն իրականացնի կին, պարգևը կկրկնապատկվի, հայտնում է «France 24»-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը։
«Յուրաքանչյուր ոք, ով կսպանի կամ կգերեվարի և կհանձնի երկիր ներխուժած ամերիկացի զինծառայողի, Իրանի Իսլամական Հանրապետության բանակից կստանա 30 հազար դոլարին կամ 5 միլիարդ թումանին համարժեք պարգև։ Իրանցի խիզախ կանայք, որոնք նման գործողություն կիրականացնեն, կրկնակի պարգև կստանան», – հայտարարել է Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին։
Հաթամին հիշեցրել է Մերձավոր Արևելքից ամերիկյան ուժերի հեռանալու՝ Թեհրանի պահանջը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «այլևս Պարսից ծոց, Օմանի ծոց կամ Հորմուզի նեղուց մուտք գործելու թույլտվություն չունի»։
«France 24»-ը նշում է, որ պատերազմի ընթացքում Իրանի տարածքում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայման հայտնի դեպքեր չեն եղել՝ բացառությամբ ապրիլին իրականացված փրկարարական գործողության։








