ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման աննախադեպ ուժգնացման մասին: Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը «որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաճնշող տնտեսական գործողությունն» է իրականացնում:
ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ ցանկացած երկիր, որի ֆինանսական հաստատությունները, ընկերությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները որևէ կերպ աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, կբախվի տնտեսական ծանր հետևանքների: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել «նավթի մաքսանենգությունը, սվոփ գործարքները, կանխիկ փոխանցումները, փոխանակման կետերի գործունեությունը, նավերի գրանցումն ու կեղծ ընկերությունների օգտագործումը»:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հաստատել է, որ Իրանի տնտեսական մեկուսացումն իրականացվում է ռազմածովային շրջափակման հետ համատեղ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության «Տնտեսական ցասում» ծրագրի շրջանակում:








