21-08-2026 / 17:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» դեմ

2026/08/21 15:30
ԱՄՆ, Մերձավոր Արևելք

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերադասակարգել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման կարգավիճակը՝ նշելով, որ այն գործում է Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ուժերի հրամանատարության ներքո:

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ վերադասակարգման նպատակն է հստակեցնել, որ «Հեզբոլլահը» «գործում է Իրանի իշխանությունների շահերից ելնելով»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պատժամիջոցներ է սահմանել 10 անձի նկատմամբ, որոնք մեղադրվում են «Հեզբոլլահի» համար մաքսանենգ ճանապարհով կանխիկ միջոցներ տեղափոխելու մեջ: Գործողությունների կենտրոնում թուրք գործարար է, որը, նախարարության հայտարարության համաձայն, Թուրքիայում գործող արտարժույթի փոխանակման կետերն օգտագործել է որպես քողարկում, ինչպես նաև կեղծ ընկերություններ ու բանկային հաշիվներ է տրամադրել «Ղոդս» ուժերի հետ կապված դրամական փոխանցումների համար:

Հիշեցնենք, որ «Հեզբոլլահը» Իրանի աջակցությամբ հիմնադրվել է 1982 թվականին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Այն միաժամանակ հանդիսանում է և՛ քաղաքական կուսակցություն, և՛ զինված խմբավորում: Վաշինգտոնը 1997 թվականին «Հեզբոլլահին» ճանաչել է «Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»:

Tags: ԱՄՆԼիբանանՀեզբոլլահ
Նախորդ Լուրը

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

Հաջորդ Lուրը

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Լիբանանը կշարունակի ջանքեր գործադրել իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերման համար

21/08/2026
Թուրքիա

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

21/08/2026
ԱՄՆ

«USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ փոխարինելու «USS Abraham Lincoln»-ին

21/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» դեմ

21/08/2026

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)