08-10-2026 / 20:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

2026/08/24 15:57
Անվտանգություն, Իրան, Միջազգային

Հունաստանը Patriot հակաօդային պաշտպանության համակարգ է տեղափոխում Կրետե կղզի՝ Իրանի կողմից Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հնարավոր հարվածների սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini օրաթերթը, փոխանցում է Al Jazeera-ն։

Համակարգը Կարպատոս կղզուց տեղափոխվում է Կրետեի Սուդա ռազմածովային բազա՝ տարածքի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացվել է Եվրոպայի տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին իրանական հնարավոր հարվածների մասին լուրերից հետո։

Օրաթերթի փոխանցմամբ՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը նախորդ շաբաթվանից բարձր պատրաստվածության վիճակում են։ Հունական կողմը գնահատում է հնարավոր սպառնալիքների մակարդակը և վերանայում է երկրի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության միջոցները։

Ըստ հունական աղբյուրի՝ դաշնակիցների գնահատմամբ՝ Իրանը դեռևս ունի զգալի թվով բալիստիկ հրթիռներ, որոնց խոցման հեռահարությունը գերազանցում է 2000 կիլոմետրը։ Դա տեսականորեն այդ հրթիռների հասանելիության գոտում է թողնում նաև Հարավարևելյան Եվրոպայի ենթակառուցվածքները։ Միաժամանակ Հունաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է Սաուդյան Արաբիայի Յանբու քաղաքում տեղակայված հունական Patriot ստորաբաժանման առաքելության երկարաձգման կամ դադարեցման հարցը։

Հունական ստորաբաժանումը Սաուդյան Արաբիայում տեղակայված է 2021 թվականի սեպտեմբերից։ Kathimerini-ի տեղեկություններով՝ ներկայում առավել հավանական է համարվում ստորաբաժանումը Հունաստան վաղաժամ վերադարձնելու տարբերակը։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմԻրանՀունաստան
Նախորդ Լուրը

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

Հաջորդ Lուրը

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

Այլ Լուրեր

Միջազգային

Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ

08/10/2026
Անվտանգություն

Կատարի ափերի մոտ նավթատար լցանավ է հարձակման ենթարկվել․ կան տուժածներ

08/10/2026
Ադրբեջան

Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 1,5 մլն դոլարի էլեկտրասարքավորումներ է ուղարկել

08/10/2026
Հաջորդ Lուրը

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում քննարկել են TRIPP նախագծի տեխնիկական հարցերը

08/10/2026

Խուդաթյան․ Քննարկում ենք Թուրքիայից և Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու հարցը

08/10/2026

Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

08/10/2026

Կրակոցներ Ստամբուլի համերգասրահներից մեկում. կան զոհեր

08/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)