ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կվատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Մեդվեդևը նշել է, որ իր գնահատմամբ Հայաստանը չի դառնա Եվրամիության անդամ։ «Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի խրոնիկ ծանր հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ», – հայտարարել է նա։
Մեդվեդևը նաև կոշտ և վիրավորական բնույթի գնահատականներ է հնչեցրել Հայաստանի ներկայիս ղեկավարության հասցեին՝ պնդելով, որ նրանց քաղաքականությունը հակասում է երկրի ազգային շահերին։







