ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հորմուզի նեղուցում առնվազն 20 նավաստի կամ նավահանգստի աշխատակից է զոհվել: Այս մասին հայտնել է Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO), փոխանցում է Al Jazeera-ն։
Կազմակերպության տվյալներով՝ ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած, իսկ 35 մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, պատերազմի մեկնարկից ի վեր նեղուցում գրանցվել է 68 միջադեպ:
IMO-ի հաշվարկներով՝ միջադեպերը տեղի են ունեցել միջինում մոտավորապես 2,6 օրը մեկ։ Դրանց մեծ մասը կազմակերպությունը դասակարգել է որպես «հարձակումներ»։








