Օգոստոսի 25-ին Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչները, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչները։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները»,- ասված է հաղորդագրությունում։








