Ուկրաինան Մոսկվայի մարզի ուղղությամբ օգոստոսի 1-ից մինչև սպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձակել է 8670 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նա նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խփվել է հեռավոր վայրերում։ Նաև հավելել է, որ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 795 ԱԹՍ ։







