11-09-2026 / 10:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հութիները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքը

2026/09/11 09:04
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Եմենի հութիները սեպտեմբերի 10-ին գրավել են Կարմիր ծովի ափին գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքը՝ ընդլայնելով վերահսկողությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

Հութիներն այժմ շարժվում են հարավ՝ Դհուբաբի ուղղությամբ։ Եմենի կառավարության երեք աղբյուր հաստատել են, որ հութիները վերահսկողություն են հաստատել քաղաքի նկատմամբ։ «Al Jazeera»-ի հաղորդմամբ՝ կառավարական ուժերը փորձել են դիմադրել և լրացուցիչ ուժեր են կանչել, սակայն հութիների ռազմական ճնշման հետևանքով ստիպված են եղել նահանջել։

Եմենի միջազգայնորեն ճանաչված նախագահական առաջնորդության խորհրդի ղեկավարի տեղակալը երկրի արևմտյան ափի կառավարական ուժերին հրահանգել է վերախմբավորվել։ Խորհրդի անդամ Թարիք Սալեհը Մոխայից զորքերի հեռացումը բնութագրել է որպես «մարտավարական նահանջ»՝ ուժերը վերակազմակերպելու նպատակով։

Խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է, որ Մոխայի նավահանգստի և Բաբ էլ-Մանդեբի շուրջ զարգացումները «զուտ եմենական հարց չեն», այլ տարածաշրջանային և միջազգային նշանակություն ունեցող խնդիր են, որը կապված է համաշխարհային առևտրի հետ։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել և կանխել հութիների վերահսկողության ընդլայնումը նեղուցի և նավահանգստի նկատմամբ։

Ալ-Ալիմին նշել է, որ Բաբ էլ-Մանդեբը «չպետք է դառնա մեկ այլ Հորմուզի նեղուց», իսկ Եմենը՝ «մեկ այլ Իրան»՝ կոչ անելով միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել։

Եմենի արտգործնախարար Աֆրահ ալ-Զուբան առանձին ուղերձ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում ընդունել երկրի արևմտյան ափին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Պաշտպանական հարցերի վերլուծաբան Վոլֆգանգ Պուստայը «Al Jazeera»-ի հետ զրույցում ընդգծել է, որ Մոխայի գրավումը կարևոր զարգացում է, քանի որ այն հութիներին հնարավորություն է տալիս վերահսկել դեպի Թաիզ տանող ճանապարհը և լուրջ հարված հասցնել կառավարական ուժերին։ Նրա խոսքով՝ դա հութիներին հնարավորություն է տալիս վերահսկել Եմենի՝ Կարմիր ծովի երկայնքով անցնող ափի գրեթե ամբողջ հատվածը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

Պուստայը նշել է, որ նեղուցի նկատմամբ վերահսկողության ընդլայնման դեպքում հութիները տեսականորեն կարող են նավերի դեմ կիրառել նաև հրետանի՝ առանց հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի օգտագործման անհրաժեշտության։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է լուրջ հարված հասցնել ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ միջազգային նավագնացությանը։

Միաժամանակ, Թաիզի և արևմտյան ափի կառավարական ուժերի հրամանատարները հայտարարել են, որ չեն պատրաստվում թույլ տալ հութիների հետագա առաջխաղացումը և փորձում են վերադառնալ Մոխա՝ քաղաքը կրկին վերահսկողության տակ վերցնելու համար։

Tags: ԵմենԿարմիր ծովՀութիներ
Նախորդ Լուրը

Վրաստանը խոստացել է հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակել են ինքնաթիռների լիցքավորումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո

11/09/2026
ՌԴ

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակել են ինքնաթիռների լիցքավորումը

11/09/2026
Իրան

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել հութիներին՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումներից հետո

10/09/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակել են ինքնաթիռների լիցքավորումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

11/09/2026

Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը կավարտվի ընտրություններից հետո

11/09/2026

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակել են ինքնաթիռների լիցքավորումը

11/09/2026

Հութիները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքը

11/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)