17-09-2026 / 16:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

2026/09/17 14:30
ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ-ը մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին և Պաղեստինի ինքնավարության տասնյակ պաշտոնյաների ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրումը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք նիստին: Այս մասին հայտնում է Euronews-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պաղեստինի պաշտոնյաները, այդ թվում՝ Աբբասը, չեն կատարել Իսրայելի հետ խաղաղության հասնելու վերաբերյալ նախկինում ստանձնած պարտավորությունները։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Պաղեստինի իշխանությունների կողմից անհրաժեշտ բարեփոխումների չիրականացման և «խաղաղության հեռանկարները խաթարող գործողությունների» պատճառով Վաշինգտոնը երկարաձգում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամների և Պաղեստինի ինքնավարության պաշտոնյաների նկատմամբ վիզաների սահմանափակումները։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Վաշինգտոնի որոշումը՝ այն անվանելով «չարդարացված միջոց» և նշելով, որ այն հակասում է վստահության վերականգնման, պաղեստինա-ամերիկյան հարաբերությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ քաղաքական պայմանների ձևավորման ջանքերին։

Միևնույն ժամանակ, Պաղեստինի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպմանը։ Նյու Յորքում Պաղեստինը կներկայացնեն ՄԱԿ-ում արդեն հավատարմագրված դիվանագետները, իսկ Աբասը, ինչպես ակնկալվում է, կրկին հանդես կգա տեսաուղերձով։

Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, երբ Աբասին թույլ չի տրվում մեկնել Նյու Յորք։ 2025 թվականին նա նիստին մասնակցել էր տեսաուղերձի միջոցով։

Tags: ԱՄՆՊաղեստինՊաղեստինա-իսրայելական հակամարտություն
Նախորդ Լուրը

Եմենում սրվում են կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունները

Հաջորդ Lուրը

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026
ԱՄՆ

Եմենում սրվում են կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունները

17/09/2026
Վրաստան

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026

Հանդիպել են Թուրքիայի ու Իրանի ներքին գործերի նախարարները

17/09/2026

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

17/09/2026

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)