Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում՝ Իրան-Թուրքիա սահմանին գտնվող Գելինջիկի սահմանային անցակետը նախատեսվում է վերաբացել 2027 թվականին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Անցակետը փակվել էր 1990 թվականին՝ անվտանգության նկատառումներով։ Այժմ տարածքում իրականացվում են ճանապարհային վերակառուցման աշխատանքներ։ Թուրքական կողմի տվյալներով՝ անցակետ տանող շուրջ 30 կմ ճանապարհի բարեկարգումն արդեն ավարտվել է։
Անցակետի վերաբացումը, ըստ թուրքական կողմի, կարող է նպաստել Թուրքիայի և Իրանի միջև առևտրային ու զբոսաշրջային կապերի ակտիվացմանը։








