Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն: Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ հուսիների հարձակումների դեմ։
Հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն կմեկնի Սաուդյան Արաբիա։
Նշենք, որ վերոհիշյալ երկրները ստորագրել էին Մեքքայի ռազմական պակտը, համաձայն որի՝ կողմերից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր կողմերի վրա։








