Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նախագահ Մասուդ Բարզանիի ներկայացուցիչը, Էրբիլի նահանգապետը, քրդական ինքնավարության քաղաքական, դիվանագիտական և հոգևոր շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ:
Ներկա են եղել նաև հայ և քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդները։ Հյուրերը հանդիպումներ են ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ու գլխավոր հյուպատոսության աշխատակիցների հետ։
Ընդունելության ժամանակ կարևորվել են Հայաստանի և Քուրդիստանի միջև ձևավորված պատմական ու մշակութային կապերը։ Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։







