30-09-2026 / 13:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիան հերքել է Նեթանյահուի և ԱՄԷ նախագահի հանդիպմանը մասնակցելու մասին լուրը

2026/09/30 12:30
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան հերքել է տեղեկությունները, թե իր ներկայացուցիչը մասնակցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄԷ նախագահ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպմանը և ասել, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է «Arab News»-ը։

Տեղեկությունը նախ հրապարակել էր իսրայելցի լրագրող Դրոր Բալազադան, որը սոցցանցերում գրել էր, թե Նեթանյահուի և Ալ Նահյանի հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում՝ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նրա հաղորդմամբ՝ քննարկվել են անվտանգության համագործակցությունը, Իրանը, հութիները և տարածաշրջանային պաշտպանության համակարգերը։

Սաուդյան աղբյուրը «Arab News»-ին հայտնել է, որ ոչ միայն Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ չի մասնակցել այդ հանդիպմանը, այլև այլ երկրների մասնակցությամբ հանդիպումներ չեն եղել։ Հանդիպմանը Հորդանանից պաշտոնյաների մասնակցությունը ևս հերքվել է։ Նրա խոսքով՝ իսրայելական մամուլում տարածվող տեղեկությունները կապված են Նեթանյահուի ընտրական շահերի հետ։

Հիշեցնենք, որ Նեթանյահուն Աբու Դաբի էր այցելել կիրակի օրը և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ։ ԱՄԷ-ի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու դրանք զարգացնելու ուղիները։ Միաժամանակ, երեք բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներ «Reuters»-ին հայտնել են, որ հանդիպումը տևել է մոտ վեց ժամ, իսկ քննարկումների հիմնական թեման Իրանի հարցն է եղել։

Tags: Բենիամին ՆեթանյահուԻսրայել
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռ չկան․ Գրոսի

Այլ Լուրեր

Ադրբեջան

Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են զենքի մատակարարումների ընդլայնումը

30/09/2026
Ադրբեջան

Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom

29/09/2026
ԱՄՆ

Թրամփը հերքել է, որ Իրանին պատժամիջոցների թուլացում է առաջարկել

29/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիան հերքել է Նեթանյահուի և ԱՄԷ նախագահի հանդիպմանը մասնակցելու մասին լուրը

30/09/2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռ չկան․ Գրոսի

30/09/2026

Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են զենքի մատակարարումների ընդլայնումը

30/09/2026

Հայաստանը ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի համար վերջնաժամկետ է սահմանել․ Արփինե Սարգսյան

29/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)