Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բաքվում անցկացվել է «Գործընկերային կարողությունների փոխգործունակության նախաձեռնության» ուսումնական դասընթացի երրորդ հանդիպումը։
Դասընթացի շրջանակներում նախատեսվում է խաղաղապահ սցենարի հիման վրա զորավարժությունների պլանավորում և անցկացում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական որոշումների կայացման գործընթացի (MDMP) կիրառմամբ։
Քննարկվել են խաղաղապահ գործողություններին պատրաստվածության բարձրացման, գործընկերների միջև փոխգործակցության և փորձի փոխանակման հարցերը։








