14-10-2026 / 13:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյան

2026/10/14 11:42
Հայաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում։ Այս մասին նա ասել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված՝ «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով քննարկման ժամանակ։ Ելույթը ներկայացրել է «Արմենպրես»-ը։

Միրզոյանի խոսքով՝ Արևելյան գործընկերությունը պետք է հարմարվի աշխարհաքաղաքական փոփոխություններին և հաշվի առնի մասնակից երկրների տարբեր ձգտումներն ու եվրոպական ինտեգրման ուղիները։ Նա կարևորել է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդումը։

Նախարարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և 2025 թվականի դեկտեմբերին ընդունված գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակում։ Նա նաև հիշեցրել է, որ 2025 թվականի մարտին Հայաստանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Միրզոյանը նշել է, որ TRIPP նախաձեռնությունը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացմանը։

Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերությունը պետք է վերածվի ավելի ճկուն հարթակի, որը կկարողանա հաշվի առնել գործընկեր երկրների տարբեր առաջնահերթությունները՝ պահպանելով ժողովրդավարության, համագործակցության և փոխկապակցվածության սկզբունքները։

Tags: Արարատ ՄիրզոյանԵՄ
Նախորդ Լուրը

COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

Հաջորդ Lուրը

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

Այլ Լուրեր

Թուրքիա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026
Հայաստան

COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են

14/10/2026
Անվտանգություն

Ռուսաստանում պայթել է Կենտրոնական Ասիան Ռուսաստանին կապող գազատարը

14/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մարդ է զոհվել

14/10/2026
U.S. President Donald Trump speaks next to Israeli Prime Minister Benjamin Netanyahu upon arrival for meetings at Trump's Mar-a-Lago club in Palm Beach, Florida, U.S., December 29, 2025. REUTERS/Jonathan Ernst

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ նոր հարվածների հարցը

14/10/2026

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Եմենի շուրջ իրավիճակը

14/10/2026

Հայաստանի եվրոպական ձգտումներն ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյան

14/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)