20-10-2026 / 13:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն Իսրայելից 235 մլն դոլարի հրթիռային համակարգեր կգնի. Globes

2026/10/20 10:21
Ադրբեջան, Անվտանգություն, Քաղաքականություն

Իսրայելական «Elbit Systems» պաշտպանական ընկերության՝ 235 մլն դոլարի հրթիռների և հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի պատվիրատուն Ադրբեջանն է։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «OC Media»-ն՝ հղում անելով իսրայելական «Globes» տնտեսական պարբերականին։

Հոկտեմբերի 19-ին «Elbit Systems»-ը հայտարարել էր եվրոպական երկրի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն չէր բացահայտել պատվիրատուի անունը։ «Globes»-ի տեղեկություններով՝ խոսքը Ադրբեջանի մասին է։ Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

Պայմանագրով նախատեսվում է մատակարարել միջին հեռահարության կառավարվող հրթիռներ, դրանց արձակման համար նախատեսված «PULS» համակարգեր, ինչպես նաև լոգիստիկ աջակցություն։ Հաղորդվում է, որ հրթիռների հեռահարությունը 80կմ է։ Մատակարարումները նախատեսվում է իրականացնել առաջիկա երեք տարվա ընթացքում։

«Elbit Systems»-ի հայտարարության համաձայն՝ գործարքը կնքվել է Իսրայելի և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարությունների միջև միջկառավարական համաձայնության շրջանակում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանում բացվել է նաև իսրայելական «Ari Arms» ընկերության գործարանը, որտեղ նախատեսվում է արտադրել ամերիկյան «M4» տիպի հրացաններ։

Tags: Ադրբեջան-Իսրայել հարաբերություններ
Նախորդ Լուրը

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

Հաջորդ Lուրը

Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի

Այլ Լուրեր

Իրան

Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

20/10/2026
Ադրբեջան

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

20/10/2026
ԱՄՆ

Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի

20/10/2026
Հաջորդ Lուրը

Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

20/10/2026

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

20/10/2026

Անցյալի ցավերին ամենաիմաստալից պատասխանը խաղաղության և եղբայրության զարգացումն է․ Դիարբեքիրի քաղաքապետ

20/10/2026

Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)