2026 թվականի առաջին 9 ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանումը կազմել է 23,45 մլն դոլար։ Տվյալները հրապարակել է ադրբեջանական Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հաղորդում է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած «OC Media» լրատվական հարթակը։
Ըստ հրապարակման՝ նշված գումարը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,10 տոկոսը։ Նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը չէր գերազանցել 1 մլն դոլարը։ Արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմել են վառելիքն ու հացահատիկը, որոնց զգալի մասն էլ ծագել է երրորդ երկրներից։
Երևանի ու Բաքվի միջև առևտրային կապերի աշխուժացումը սկսվել է 2025 թվականին՝ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովից ու Հռչակագրի ստորագրումից հետո։








