ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Meta ընկերությանը պարտավորեցրել է վճարել 25 մլրդ դոլար տուգանք՝ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների օգտագործման և փոխանցման վերաբերյալ հանրությանը տարիներ շարունակ մոլորեցնելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատարանի գնահատմամբ՝ ընկերությունը 2010-2021 թվականներին դիտավորյալ թաքցրել է, որ օգտատերերի տվյալները հասանելի են դարձել երրորդ կողմերին՝ առանց նրանց համաձայնության։
Գործը կապված է նաև Cambridge Analytica սկանդալի հետ, որի ընթացքում միլիոնավոր օգտատերերի տվյալներն օգտագործվել էին քաղաքական նպատակներով, այդ թվում՝ ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների համատեքստում։
Դատարանը հաստատել է նահանգային օրենսդրության ավելի քան 40 միլիոն խախտում։ Սա Meta-ի նկատմամբ երբևէ նշանակված ամենախոշոր տուգանքն է։
Meta-ն հերքում է մեղադրանքները և պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։








