05-12-2025 / 02:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը․ Զ․ Մնացականյան

2020/07/07 11:29
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Արցախի ժողովուրդն այլևս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Չմոռանանք՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։ Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին։

Սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է․ սպառնալիքը գոյություն ունի, և անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։ Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է:

Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ։

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվեն այն գերակայությունները, որոնց մասին ես խոսեցի։ Վտանգի տակ դրվի Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքերի արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչև հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը»,-ասաց Մնացականյանը:

Նա անդրադարձավ նաև Արցախում վերջերս տեղի ունեցած ԱԺ-ի և նախագահի ընտրություններին՝ նշելով. «Արցախի  ժողովրդի՝ վերջերս կայացրած ընտրությունները նույնպես արտահայտեցին մի կարևոր բան, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքի իրականացումն արտահայտում և ապահովում է ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։ Դրա արտահայտությունն էին ընտրությունները, որ տեղի ունեցան, այդ մրցակցային ժողովրդավարական միջավայրը, որտեղ արտահայտվեց՝ որքան լուրջ է Արցախը վերաբերում այն հարցին, որն առնչվում է իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական արժեքների հիման վրա ներկան և ապագան կառուցելու այդ վճռականությանը։

Երեսուն տարվա ընթացքում Արցախն առավել քան հստակորեն արտահայտել է հանձնառությունը և կարողությունը՝ կառուցելու համակարգ, որի հիմքում դրված է մարդը՝ իր ամբողջ իրավունքներով, ազատություններով։ Սա շատ էական է և առավել ևս ամրապնդում է այն կարեւոր պատգամը, որ Արցախը վաստակել է իր իրավունքը՝ ինքնորոշումը իրականացնելու ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։

Ուզում եմ ընդգծել՝ որքան կարևոր է այսօրվա հանդիպումը Հանրապետության նախագահի՝ պարոն Արայիկ Հարությունյանի հետ և այն քննարկումները, որ մենք ունեցանք. դրանք առավել համալրում են մեր աշխատանքը խաղաղ բանակցային գործընթացում: Նաև շատ էական էր մտքերի փոխանակումն Ազգային Ժողովում՝  նորընտիր նախագահի և պատգամավորների հետ»:

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳՆ խոսնակը կարող է դեսպան նշանակվել հարևան երկրում

Հաջորդ Lուրը

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդները մուտք կգործեն երկիր

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը
Georgia election banner background. Ballot Box with blurred flag

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդները մուտք կգործեն երկիր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)