Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 13-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Հայաստանում հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32․151-ի, որոնցից 19․865-ն առողջացել է, 573-ը` մահացել։ Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 11․530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135․687 թեստավորում: վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել է 232 մարդ, մահացել՝ 8 անձ։
Արցախում վերջին 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։ Եվս 1 քաղաքացի առողջացել է։ Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2․898 փորձանմուշի հետազոտություն:
Թուրքիայում վերջին 1 օրում մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նա նշել է, որ 1 օրում կատարված 45․232 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.012 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.298 դեպք: Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 194.515 մարդ, իսկ 1.209 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 212․993 և մահվան 5․363 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 975.455-ի։
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 529 նոր դեպք, 547 մարդ ապաքինվել է, 7 մարդ՝ մահացել։ Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վիրուսով վարակման 24․570 դեպք, 15․640 ապաքինվել է, 313 մարդ՝ մահացել։ Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 8․617 մարդ։ Մինչ այժմ կատարվել է 576․249 թեստ։
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 995-ի, որոնցից 857-ը առողջացել է։ Ներկա պահին կարանտինային ռեժիմում է գտնվում 5001 մարդ, ստացիոնարում` 219: Մահվան դեպքերի թիվը 15 է։ Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը՝ 31:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում ավելացել է 2․349-ով, որից հոսպիտալացվել է 1․581-ը։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 259․652: Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 203 նոր դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 13․032, ապաքինված հիվանդների թիվը՝ 222․539: Ներկա պահին 3․375 հիվանդ ծանր վիճակում է։ Մինչ օրս 1 մլն 997․967 ախտորոշիչ թեստ է անցկացվել։