30-07-2026 / 22:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

2020/07/14 13:32
Թուրքիա, Քաղաքականություն

Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։

Նիստի օրակարգում է եղել նաև Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշման չեղարկման և տաճարը մզկիթի վերածելու հարցը։

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը․ «Եվրախորհուրդը դատապարտում է Թուրքիայի՝ այս աստիճան խորհրդանշական այդ կառույցը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ որոշումը անխուսափելիորեն կբորբոքի անվստահության մթնոլորտը, կխթանի պառակտումները կրոնական համայնքների միջև և մեծ վնաս կհասցնի մեր երկխոսության ու համագործակցության ջանքերին», – նշել է նա։

Բորելը հավելել է նաև, որ ԵՄ ատրգործնախարարները համակարծիք են և աջակցում են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը չեղարկելու իրենց կոչին։

Նիստի ընթացքում արձանագրվել է նաև, որ Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից բնական գազի որոնողական աշխատանքները ապօրինի են։ Թուրքիան նաև մեղադրվել է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն խախտելու և Լիբիային զենք մատակարարելու մեջ։

Անդրադառնալով ԵՄ նիստին՝ Գերմանիայի «Քրիստոնյա –դեմոկրատական միության» (CDU) ներկայացուցիչ Նորբերթ Ռյոթգենը նշել է, որ Թուրքիայի ու Եվրամիության միջև ժողովրդավարության և իրավական պետության հետ առնչվող որևէ ընդհանուր կապ այլևս չի մնացել, կողմերը միայն փոխադարձ ռազմավարական շահեր ունեն։

Նախորդ Լուրը

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական հենակետերի ոչնչացման տեսանյութը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը հայտնում է իր նոր կորուստների մասին, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ

Այլ Լուրեր

Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
ԱՄՆ

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խոշոր տերությունների վեճերին միջամտել.Փաշինյան

30/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը հայտնում է իր նոր կորուստների մասին, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)