04-12-2025 / 19:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվելու են վարժական հավաքներ

2020/09/03 09:34
Անվտանգություն, Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 

1) ռազմական ունակությունների կատարելագործման, 

2) մասնագիտական վերապատրաստման, 

3) մասնագիտական պատրաստման, 

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: 

Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: 

Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են. 

1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 – 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 – 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 – 25-ը ներառյալ, 

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 – 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 – 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 – 18-ը ներառյալ, 

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 – 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 – 29-ը ներառյալ, 

4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ, 

5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 – 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 – 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 – 26-ը ներառյալ, 

6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 – 29-ը ներառյալ,

7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, 

8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 – 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 

9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 – 11-ը ներառյալ ներառյալ, 

10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանում քաղբանտարկյալ Էմին Սագիևը 15 օր է՝ հացադուլ է անում

Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ի թագաժառանգը Երուսաղեմ այցելելու ցանկություն ունի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄԷ-ի թագաժառանգը Երուսաղեմ այցելելու ցանկություն ունի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)