22-07-2026 / 10:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական մեկնաբանությունը

2020/09/24 10:21
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, կոչ է արել հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական լրատվակայքերի մեկնաբանությունը:

Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, նախարար Լավրովի կողմից չի արվել նախկինում չբարձրաձայնված որևէ նոր հայտարարություն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բոլորը շատ լավ գիտեն, և խնդրում եմ առաջնորդվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք անում է ոչ ռուսական կողմը»,- եզրափակել է Զախարովան:

Զախարովան նաև կոչ է արել հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, այլ ոչ՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։ ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ։

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Լավրովն իբր ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը, և Ռուսաստանը կողմ է հինգ օկուպացված շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում և տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգերի վերականգնմանը»: 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրատվամիջոցներին տված պարզաբանման մեջ նշել է, որ հայկական կողմի համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: «Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»,-ասել է Նաղդալյանը:

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳ նախարար. Թուրքիայի կողմից Հայաստանի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը

Հաջորդ Lուրը

Մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026
Երիտասարդ փորձագետ

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Հաջորդ Lուրը

Մեկնարկել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը 11-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

22/07/2026

Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա ԱՄՆ-ն մինչ այժմ ծախսել է շուրջ 37,5 միլիարդ դոլար

22/07/2026

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)