Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում անդրադարձել է շփման գծի երկայքնով ծավալվող հայ-ադրբեջանական ռազմական գործողություններին, գրում է Ermenihaber.am-ը։
Նա աջակցություն է հայտնել Ադրբեջանին, իսկ Հայաստանի հասցեին հնչեցրել հրադադարի ռեժիմը խախտելու և քաղաքացիական բնակավայրերի վրա կրակ բացելու ստահոդ մեղադրանքներ։
Քալընը անհապաղ անհրաժեշտություն է համարել միջազգային հանրության արձագանքը։
«Այս հարձակումների մեջ Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Ադրբեջանը միայնակ չէ և ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը»,- շեշտել է Էրդողանի խոսնակը Քալընը։