ՌԴ ԱԳՆ ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Հայտարարության մեջ նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է, երկու կողմերից ինտենստիվ կրակահերթ է, կորուստների մասին տեղեկություններ կան
«Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել՝ իրավիճակը կայունացնելու համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: