ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ բրիֆինգում, պատասխանելով Թուրքիայից Ադրեջան սիրիացի զինյալներին տեղափոխելու մասին տեղեկությանը, ասել է, որ տվյալները ճշտվում են: «Այս պահին մենք տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների գրոհայինների պահով և Թուրքիայի միջամտության մասով, ինչպես նաև թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասին ադրբեջանական զինված ուժերում, դրանք կասկած չհարուցող փաստեր են»,-ասել է Հովհաննիսյանը: