04-12-2025 / 03:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի լրագրողը կիսվել է իր տպավորություններով՝ Երևան կատարած այցից

2019/11/26 09:33
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Նշենք, որ մինչ Ադրբեջանից վերադարձած հայ լրագրողների մի քանի օր է, ինչ հյուրընկալվում են տարբեր հաղորդումների և տալիս բազամաթիվ հարցազրույցներ՝ անկաշկանդորեն կիսվելով իրենց տպավորություններով, Հայաստանից վերադարձած ադրբեջանցի լրագրողները տարօրինակորեն լռում են։

Միայն երեկ ուշ երեկոյան, այցի ավարտից 5 օր անց, ադրբեջանական մամուլում հայտնվեց առաջին հոդվածը, որում ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովը ամենայն կաշկանդվածությամբ կիսվել է իր տպավորություններով։

Հոդվածում թեև ադրբեջանցի լրագրողը փորձել է հնարավորինս խուսափել դրական գնահատականներից, այնուամենայնիվ, Երևանի մասին նա գրում է.
«Հասնում ենք Երևանի կենտրոն, որտեղ Հյուսիսային պողոտան է, այստեղ կարելի է տեսնել նորակառույց շենքեր։ Քանի որ շենքերի երեսպատման համար հիմնականում օգտագործվում է տուֆ քարը, տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ քաղաքը մեկ գույն ունի։ Այստեղ արգելվում է կառուցել այնպիսի շենքեր, որոնք դուրս են քաղաքի ընդհանուր ճարտարապետական տրամաբանությունից։ Քանի որ Երևանը բարձրադիր դիրք ունի, այստեղ օդը միշտ սառն է և մաքուր»։
Ուշագրավ է, որ մայրաքաղաքի մասին խոսելիս, լրագրողը խուսափել է հրապարակել լուսանկարներ, որտեղ կերևար քաղաքի ընդհանուր պատկերը, կենտրոնը, նորակառույց շենքերը, դրա փոխարեն հրապարակել է  խոշոր պլանով արված կադրեր, որոնցով  փորձել է թաքցնել քաղաքի ընդհանուր և իրական պատկերը։ Լուսանկարների բնույթն ու սակավությունը նույնիսկ ադրբեջանցի ընթերցողների մոտ են տարակուսանք առաջացրել, որոնցից մեկը մեկնաբանություններում հեղինակին հարցրել է, թե ինչ վատ բան կա տրոլեյբուսի մեջ, իսկ մյուսը՝ թե ինչու են լուսանկարները այսքան քիչ։
Regionmonitor.com

Ադրբեջանցի լրագրողի հրապարակած լուսանկարները՝

Նախորդ Լուրը

Վրաստան. ցրված ցույցի մասնակիցները փորձում են կրկին արգելափակել խորհրդարանի մուտքերը

Հաջորդ Lուրը

Վրաստանը ներքաղաքական ճգնաժամի շեմին. Մեկնաբանում է վրացագետը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանը ներքաղաքական ճգնաժամի շեմին. Մեկնաբանում է վրացագետը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)