15-08-2026 / 01:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը, հնարավոր է, երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի. Իսրայելում ՀՀ դեսպան

2020/10/05 15:06
Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Մերձավոր Արևելք

Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում նման պնդում արեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել:

«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնեցնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր ուղիները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությունների համար ՀՀ-ն հետ էր կանչել դեսպանին: ԱԳՆ-ն նշել էր, որ պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին խորհրդակցության ժամանակ:

«Մենք դժգոհություններ ունենք, որ  զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն՝ գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում»,- ասաց նա:

Ադրբեջանը Իսրայելից միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք է գնել: 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության արդյունքում Բաքուն ձեռք է բերել Skystriker և Hermes 900 հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հրեական առաջատար Jerusalem Post-ը 2017-ին հայտնել էր, որ Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքի  արժեքը 137 միլիոն դոլար է եղել:  Իսկ ահա ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպությությունը  2018 թվականի մայիսի 1-ին հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը Իսրայելից  գնել է 15 Hermes 900 ԱԹՍ: Որպես մեկ հատի միջին գին նշվում է 30 միլիոն դոլարը:

Նախորդ Լուրը

Թուրք-ադրբեջանական անհեռատես և արկածախնդիր գործողությունները հարթեցրին հայ-ռուսական հարաբերությունների «կնճիռները» Infoteka24.ru

Հաջորդ Lուրը

Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են․ Արցախի նախագահի խոսնակ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվը հասել է 73000-ի

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են․ Արցախի նախագահի խոսնակ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)