ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության: Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։ Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։