23-06-2026 / 13:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան հայտարարում է ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին

2020/10/31 16:27
Անվտանգություն, Թուրքիա

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Օդուժի նոր միավորները պետք է համալրեն Թուրքիայի զինված ուժերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է Պաշտպանական արդյունաբերության ծառայության և THY Teknik ընկերության միջև։

Ըստ Իսմայիլ Դեմիրի՝ թուրքական բանակի նոր ինքնաթիռները համալրված են լինելու ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով, որոնք կարող են հեռու տարածությունից տեղորոշել հավանական հակառակորդի ռազմական օբյեկտների տեղակայման վայրերը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը։ Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմիցս տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես Bayraktar TB-2 անօդաչուների տասնյակից ավելի խոցման վերաբերյալ։

Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում, մի քանի երկրներ, հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր: Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ Լուրը

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Հաջորդ Lուրը

Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026
Անվտանգություն

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում

22/06/2026
Անվտանգություն

Կոնստանտինովկան շրջափակման վտանգի տակ է. ռուսական ստորաբաժանումները մտել են քաղաք

22/06/2026
Հաջորդ Lուրը

Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 118 չվերթ՝ այդ թվում դեպի Երևան նախատեսված թռիչքը

23/06/2026

ԱՄՆ-Իրան համաձայնության ֆոնին մեկնարկում են Լիբանան-Իսրայել նոր բանակցությունները

23/06/2026

Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է․ CNN

23/06/2026

ԱՄՆ-ը մեղմացրել է Իրանի նավթային պատժամիջոցները 60 օրով

23/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)