Դեկտեմբերի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները 27 տարի անց Սուդանին պաշտոնապես հեռացրեց ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկից, հայտնել է Խարթումում ԱՄՆ դեսպանատունը:
Քայլը հաջորդել է Սուդանի այն հայտարարությանը, որ պատրաստ է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել: Հոկտեմբերին Սուդանը հայտնել էր, որ հրեական պետության հետ հարաբերությունները կկարգավորի, եթե ԱՄՆ-ն իրեն հեռացնի ահաբեկչական սև ցանկից՝ առաջին անգամ ընդունելով իրենց միջև կապը, ինչը նախկինում հերքում էր: