20-04-2026 / 01:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ

2020/12/14 13:38
Արցախ, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ, պատերազմում նահատակների հիշատակին նվիրված արարողություններ կկազմակերպվեն:

Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Եվ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,-«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետը:

Երկրում կլինեն նաև հիշատակի այլ միջոցառումներ: Վարչապետը նշեց՝ այդ օրվա դրությամբ հավանական է, որ  ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն: «Կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը կրկին հավաստիացրեց, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:

Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:

Նախորդ Լուրը

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Լիբանանի փլուզումը նման է Տիտանիկի խորտակվելուն, սակայն առանց երաժշտության

Հաջորդ Lուրը

Իսրայելի հետ համաձայնության դիմաց ԱՄՆ-ն Սուդանին հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկից

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Անվտանգություն

«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

18/04/2026
Հասարակություն

Հրդեհ Կրասնոդարի նավթամբարում

18/04/2026
Հաջորդ Lուրը
President Donald Trump talks on a phone call with the leaders of Sudan and Israel, as Secretary of State Mike Pompeo, left, White House senior adviser Jared Kushner, and National Security Adviser Robert O'Brien, applaud in the Oval Office of the White House, Friday, Oct. 23, 2020, in Washington. (AP Photo/Alex Brandon)

Իսրայելի հետ համաձայնության դիմաց ԱՄՆ-ն Սուդանին հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող երկրների ցանկից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)