20-11-2025 / 01:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն. ՄԻՊ

2021/01/12 14:04
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։ 

«Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով»,- ընդգծեց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։

Մարդու իրավունքների պաշտպանի մոտ հարց է առաջանում ինչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհային այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ «Եթե օրինակ, տեղի ունենա ոչ միայն հայկական մեքենաների միջև այդ պատահարը, այլ նաև, օրինակ, հայկական մեքենայի և ադրբեջանական մեքենայի միջև։ Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա և պետք է կանգնի ու վերանորոգի։ Եթե այդ հատվածներում լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ և այլն, եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- ընդգծեց Թաթոյանը։

Նախորդ Լուրը

Նեթանյահուն Թվիթերից հեռացրել է Թրամփի հետ համատեղ լուսանկարը

Հաջորդ Lուրը

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Ադրբեջան

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Հաջորդ Lուրը

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)