Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ՝ զենիթահրթիռային С-400 համալիրների երկրորդ խմբաքանակի հնարավոր մատակարարման շուրջ:
«Անկարայի համար խնդրահարույց կլիներ հրաժարվել ռուսական С-400 ԶՀՀ-ի գնումից: Մենք հույս ունենք, որ այս հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով: Թուրքիան շարունակում է С-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Աքարը: