ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը:
«Քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը… Պուտինն ընդգծել է Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակում իրավիճակը կարգավորելու կարևորությունը: Պուտինը նաև կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել»,-ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: