06-09-2026 / 12:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի դեմ ուղղված սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում է տարածաշրջանի կայունությունը. Արցախի ԱԳՆ

2021/03/30 15:06
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին շրջանում ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական ավտոմեքենաները քարկոծելու դեպքերի վերաբերյալ.

«Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։

2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։

Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Նախորդ Լուրը

Սյունիքում ճանապարհներին տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի. ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Դուշանբեում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այլ Լուրեր

Ադրբեջան

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Ադրբեջան

ԵՄ դեսպան. Խորացնում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ

04/09/2026
Հաջորդ Lուրը

Դուշանբեում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)