ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ չեն կիրառվել, և դա հաստատվել է:
«Ոչ, ինչքան ես հասկանում եմ, դա նոր տեղեկություն է: Ինձ հայտնի չէ, զեկուցել են արդյո՞ք այդ մասին զինվորականների միջոցով, արդյոք դրա մասին մանրամասն տեղեկություն ունեն մեր զինվորականները: Դա, իհարկե, ավելի շատ նրանց լիազորություններն են»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահ Պուտինին հայտնի է ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնաբերվել է ռուսական «Իսկանդեր»-ի մնացորդներ:
«Իսկանդեր»-ի կիրառման հարցը պարզաբանելիս Պեսկովն ասել է. «Դուք հիշում եք «Իսկանդեր»-ի հետ կապված պատմությունը, որ դրանք չեն կիրառվել հակամարտության ընթացքում: Դա հաստատվել է»: