Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամները միաձայն ընդունել են Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը», ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։