Մոսկվան և Կահիրեն պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել երկկողմ թռիչքները:
«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության են հասել ամբողջությամբ վերսկսել օդային հաղորդակցությունը երկու երկրների օդանավակայանների միջև, այդ թվում և Հուրգադայի ու Շարմ էլ-Շեյխի»,-հայտնել է Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչ Բասսամ Ռադ. Ռելիզը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսը և Ռուսաստանը օդային հաղորդակցությունը դադարեցրել էին 2015թ., երբ Սինայի թերակղզում վթարի ենթարկվեց ռուսական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեց 224 մարդ: Դեպի Կահիրե չվերթները վերսկսվեցին 2018թ-ից, սակայն չարտերային թռիչքները ցայսօր չէին իրականացվում: