04-12-2025 / 20:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

2021/04/29 10:05
Ադրբեջան, Հայաստան, Հասարակություն

Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:

Այդուհանդերձ, Եվրամիությունը կրկին հայտարարում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:

ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով, որ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակորեն նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է Դատարանը»:

Նախորդ Լուրը

Իրանի դեսպանը ՌԴ ԱԳՆ-ում չի քննարկել Զարիֆի հարցազրույցի արտահոսքը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղար. ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներ կսահմանի այն դաշնակիցների նկատմամբ, որոնք զենք կգնեն Ռուսաստանից

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղար. ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներ կսահմանի այն դաշնակիցների նկատմամբ, որոնք զենք կգնեն Ռուսաստանից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)