Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցելու շուրջ բանակցությունները:
«Միևնույն ժամանակ, երկրների և կառավարությունների առաջնորդները պետք է գագաթաժողովն օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար: Այն փաստը, որ Թուրքիան նոր է դիմել եվրոպական համագործակցության շրջանակներում անվտանգության քաղաքականության ոլորտում նախագծին մասնակցելու համար, ցույց է տալիս ապագա փոխգործակցության հնարավորությունը՝ անկախ ԵՄ-ի՝ վաղուց հնացած անդամակցության գործընթացից»,-ասել է քաղաքական գործիչը:
Լամբսդորֆի կարծիքով, անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ:
«Համագործակցել այնտեղ, որտեղ հնարավոր է, սակայն հակասություն կա այնտեղ, որտեղ Անկարան կամ Մոսկվան խախտում են մարդու իրավունքները և քաղաքացիական իրավունքը կամ եվրոպական աշխարհակարգը»,-վստահեցրել է Լամբսդորֆը: