Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: