Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը «ոչ բարոյական» է որակել Լեհաստանի՝ սեփականության վերականգնման մասին նոր օրինագիծը:
Այդ օրինագծով սահմանափակվում է 30 տարի վաղեմության գույքի նկատմամբ սեփականության վերականգնման իրավունքը: Այն Սեյմում (խորհրդարան) երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 309 կողմ, 120 ձեռնպահ ձայնով: Եթե օրինագիծը վերջնական ընթերցմամբ ընդունվի, որն ունենալու է հետադարձ ուժ, կհանգեցնի հրեական սեփականության վերադարձի վերաբերյալ 90% հայցերի փակմանը, որոնք օտարվել են նացիստների կամ Լեհաստանի կոմունիստական ռեժիմի կողմից: Բացի այդ, կարգելափակվի կոմունիստական ռեժիմի՝ գույքի վերականգնման հարցերով որոշումները դատարանում վիճարկելու հնարավորությունը:
«Ոչ մի օրենք չի փոխի պատմությունը: Լեհաստանի օրենքը խայտառակություն է, որը լուրջ վնաս կհասցնի երկու երկրների հարաբերություններին: Իսրայել պետությունը կդառնա պաշտպանիչ պատ, որը կպաշտպանի Հոլոքոստի մասին հիշողությունը, Հոլոքոստը վերապրածների պատիվը և նրանց սեփականություն: Լեհաստանը, որտեղ սպանվել են միլիոնավոր հրեաներ, գիտի, ինչը կլիներ ճիշտ»,-ասել է Լապիդը: