Հունիսի 30-ի կեսօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մեկնելու է Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ներկայությամբ: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսին 1-ին, և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա կացության քննարկում և Լիբանանի զորակցությանը նվիրված հրապարակային արարողություն:
Վատիկանի մեջ տեղի ունենալիք հանդիպման առաջին բաժնում ելույթ են ունենալու Ֆրանցիկոս Պապը, Վեհափառ Հայրապետը և Ռաայի Պատրիարքը: Ընդառաջելով Պապի առաջարկին՝ Նորին Սրբությունը խոսելու է Լիբանանի դիմագրաված ներկա տնտեսական-քաղաքական կացության և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին, իսկ Ռաայի Պատրիարքը խոսելու է եկեղեցու ընկերային ծառայության մասին:
Հիշյալ ժողովի նախաձեռնության գործում Վեհափառ Հայրապետը կարևոր դեր ունի. շուրջ երկու ամիսներ Պապին ուղղած իր նամակով: Թե՛ լիբանանյան, և թե եվրոպական ու վատիկանյան լրատվական աղբյուրները հատուկ կերպով անդրադարձել են Վեհափառ Հայրապետի ունեցած դերակատարությանը՝ միաժամանակ հարցազրույցներ ունենալով իր հետ:
Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակության մաս են կազմում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը և Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանջարջյանը: